
Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան սպասված հանդիպումը կրկին տեղի չի ունենա. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Կրկին ՀԱՕԿ նախագահ ընտրված, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նաև Անվտանգության խորիրդի նիստերին: Ավելին՝ նա չի եղել նաև Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների և դիմավորողների մեջ:
Ի դեպ, այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, մեր աղբյուրները պնդում են, որ այս անգամ ևս Ծառուկյանը չի ճանապարհի նրան, ինչը վկայում է առկա հակասությունների մասին»: