Ինչպես հատուկ ջոկատայինները բերման ենթարկեցին ԱԺ պատգամավորի որդուն (տեսանյութ)
Shamyshan.com-ը մարտի 4-ին լրատվություն էր տարածել ԱԺ պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ` Կարո Կարապետյանի տղայի, Վարդան Կարապետյանի կողմից Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների մասին. նաև՝ թե ինչպես են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի տղաները վնասազերծում պատգամավորի տղային, ով շրջում էր Բենթլիով, իսկ նրան ուղեկցում էր Տոյոտա Պռադոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 4-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն էին բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Կարապետյանը վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան մեկ այլ «Տոյոտա Պռադո» մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էին միմյանց:
Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել էին շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին էր, իսկ «Տոյոտա Պռադոյի» վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով:
Վնասազերծումից քիչ անց Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենաները տեղափոխել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Shamshyan.com-ը բազմաթիվ ահազանգեր ստացավ ընթերցողներից, ովքեր խնդրում էին, որպեսզի իրենց դատին հանձնվի նաև պատգամավորի տղայի կատարած խախտումներն ու հատուկ ջոկատայինների կողմից նրա վնասազերծման պահը:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com