2015 թ-ից սկսած՝ կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության մեջ չմտած երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ 2015 թվականից սկսած՝ կտրուկ սահմանափակվելու է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներգաղթյալների ներհոսքը Ռուսաստան: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Մենք բաց հայտարարում ենք այդ մասին: Այսօր գոյություն ունեցող արտոնությունները կիրառվելու են միայն այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են Մաքսային միության անդամ»:

Պուտինի այս հայտարարությունը կարելի է ընկալել որպես ճնշման միջոց այն երկրների վրա, որոնք չեն ընդունել Մաքսային միության մեջ մտնելու հրավերը (ներկայումս դրա անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը): Ադրբեջանը մտնում է այդ Մաքսային միությանն անդամակցելուց հրաժարված երկրների թվում:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանի տարածքում է բնակվում ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի՝ Ռուսաստանը կարող է Ադրբեջանի դեմ գործարկել միգրացիոն խաղաքարտը:

Տեսանյութեր

Լրահոս