Իրավական ակտերը մոտարկվում են Եվրամիության դիրեկտիվներին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է`
– տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թ. ծրագիրը, որը կոչված է նպաստելու ՀՀ տնտեսությանն ու սպառողի շահերի պաշտպանությանը,
– միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը, որի համաձայն արտասահմանյան երկրներում փորձարկված և սերտիֆիկացված արտադրանքը շուկայում կարող է առանց խոչընդոտի իրացվել,
– վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեթոդների տարատեսակները` միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան,
– ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թթ. ազգային ծրագիրը, դրա բյուջեն, առաջնահերթ միջոցառումների ցանկը, մոնիտորինգի և գնահատման պլանը,
– ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
– ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգման ստուգաթերթը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահեստավորման կարգը։