Բաժիններ՝

Արման Փինարբասիի նամակը՝ Տիգրան Սարգսյանին

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին,  «Carrefour» ընկերության կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու գործընթացը խրախուսելու նպատակով, այսօր նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Վստահ ենք, որ «Carrefour»-ի ժամանումը շոշափելիորեն  կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող  ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության և հայ ժողովրդի:

Կարդացեք նաև

Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour» ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի  համար»:

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբն իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաև Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին: 2012թ.-ի դեկտեմբերից այս ակումբի անդամ է նաև  «Carrefour Armenia» ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս