Վրաստանաբնակ ադրբեջանցիները Սաակաշվիլիից պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել իրենցից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրի մոտ: Մոտ 50 մարդ Միխեիլ Սաակաշվիլիից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել Բաքվից վերադառնալուց հետո արած հայտարարությունների համար.
«Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ինքնավարություն, ինչը կեղծիք է: Մենք երբեք չենք պահանջել ինքնավարություն, քանի որ ապրում ենք Վրաստանում և մեզ համարում ենք Վրաստանի իրավահավասար քաղաքացիներ: Քանի դեռ Սաակաշվիլին ներողություն չի խնդրել երկրի ադրբեջանցի բնակիչներից, բողոքի ակցիաները չեն դադարի»:
Նշվում է, որ նախագահական նստավայրի մոտ անցկացված այդ ակցիայի մասնակիցները Թբիլիսի են ժամանել Գարդաբանիի շրջանից, որի մասին իր հայտարարությունում հիշատակել է Սաակաշվիլին: