Բաժիններ՝

WikiLeaks-ը շատ ավելի շուտ է հայտնել Ուգո Չավեսի մահվան մասին

WikiLeaks կայքը շարունակում է ինտերնետային տիրույթը հարստացնել ամերիկյան հատուկ ծառայություններին առնչվող նյութերի արտահոսքով: WikiLeaks-ը շատ ավելի շուտ է հայտնել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին, քան դա տարածվել է ԶԼՄ-ներում՝ ընդգծելով, որ մահվանից առաջ Չավեսն իր իրավահաջորդ է անվանել փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Դա անուղղակիորեն հաստատվում է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի գաղտնի գործակալների 17.400 էլեկտրոնային նամակներով ու 310 հեռագրերով: Ավստրալական Fairfax Media-ին տված հարցազրույցի ժամանակ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ WikiLeaks-ն ունի ԱՄՆ-ի մասին չհրապարակված գաղտնի նյութեր, և որ իրենք դրանք չեն հրապարակելու այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել WikiLeaks-ի ենթադրյալ աղբյուր Բրեդլի Մենինգի նկատմամբ դատական գործընթացի ավարտը:

Նա հավելել է, որ WikiLeaks-ը չի հաստատի և չի հերքի իր աղբյուրների մասին տեղեկատվությունը, եթե անգամ ենթադրյալ աղբյուրները խոստովանեն իրենց արարքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս