Բաժիններ՝

WikiLeaks-ի ամերիկյան տեղեկատուն չի ընդունել իր դեմ ներկայացված մեղադրանքներից միայն մեկը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks կազմակերպության ամերիկյան տեղեկատու Բրեդլի Մենինգն իրեն մեղավոր է ճանաչել իր դեմ ներկայացված մեղադրանքների 10 ամենածանր կետերով, այդ թվում նաև գաղտնի տեղեկատվության օգտագործման մասով:

Ինտերնետ պորտալին հարյուր հազարավոր գաղտնի դիվանագիտական ու ռազմական փաստաթղթերի փոխանցման մեջ մեղադրվող ամերիկյան բանակի շարքայինի գործով նախնական լսումները տեղի են ունեցել երեկ:

Դատարանում իր պաշտպանության օգտին ունեցած ելույթում Մենինգը հայտարարել է, որ կարծել է, թե փաստաթղթերի հրապարակումը կօգնի ամերիկյան հասարակությանն ուշադրություն հատկացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության ու բանակի խնդիրներին:

Ընդ որում, զինծառայողը չի ընդունել միայն մեկ կետով իր մեղքը: Խոսքը գնում է թշնամուն օգնելու մասին: Ավելի վաղ հաղորդվում էր, թե տվյալ հարցում Մենինգի մեղավորությունն ապացուցելու համար մեղադրող կողմը մտադիր է վկայություն տալու նպատակով դատարան կանչել այն 22 հատուկջոկատայիններից մեկին, ով մասնակցել է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի վնասազերծմանը:

Հատուկջոկատայինը Պակիստանում սպանված բեն Լադենի սենյակից վերցրել էր թվային տեղեկատվության երեք կրիչ, որոնք վկայել են, որ բեն Լադենը կարդացել է WikiLeaks-ին Մենինգի տրամադրած նյութերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս