Վանաձորում 57-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. քննչական խումբը հայտնաբերել է երկտող

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 5-ին, Վանաձորում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Չուխադյան փողոցի 36 շենքի բնակիչ, 57-ամյա Ա. Հայրապետյանը Երևանյան խճուղու իր հայրական տանը առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Նշված վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը բաճկոնի տակից հայտնաբերել են երկտող:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` երկտողում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ, որ իմանաք` ես հանցագործ չեմ և գող չեմ, բայց չգիտեմ ինչու ինձանով են հետաքրքրվում: Ես սիրել եմ մի կնոջ, որի համար ես գժվում էի: Մենք ուղիղ 2 տարի իրար սիրում էինք, բայց նա ինձ թողեց»:

Հայտնաբերված երկտողը առգրավվել է քննիչի կողմից և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական:
Դատաբժշկի եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս