Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ և «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

03 փետրվարի 2013 թ., ք. Երևան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս