Այժմ կույրերը կարող են տեսնել (տեսանյութ)

«Second Sight» ընկերությունը FDA-ի հավանությանն է արժանացրել Միացյալ Նահանգներում թողարկել ու տեսողության հատուկ ապարատ, որը թույլ կտա կույրերին մասամբ տեսնել:

Այս ապարատի շնորհիվ, այնմարդիկ, ովքեր կորցրել են տեսողությունը մակուլոդիստրոֆիա (macular degeneration) և պիգմենտային ռետինիտ հիվանդություններից (Retinitis pigmentosa), մասամբ կարող են տեսնել:

55 տարեկանում մարդկանց մոտ 10%-ը տառապում է մակուլոդիստրոֆիա հիվանդությունից, իսկ պիգմենտային ռետինիտը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, որից տառապում է աշխարհի մասշտաբով շուրջ 1.5մլն մարդ:

Այս երկու հիվանդությունները վնասում են աչքերի ֆոտո ընկալիչները, ցանցաթաղանթի ետևի բջիջները, որոնք ընկալում են լույսի ճառագայթները և դրանք նյարդային ազդանշաններով փոխանցում են ուղեղին, որտեղ էլ ազդանշանի հատվածները վերածվում են պատկերների:

Կարդացեք նաև

Կույրերի համար նախատեսված ապարատը բաղկացած  է 5  կարևորագույն դետալներից:

1.Թվային տեսախցիկ, որը զույգ ապակիների մեջ է տեղադրված: Այն որսում է պատկերը և ուղարկում այն միկրոչիպին:

2.Վիդեո-միկրոչիպը, որը գտնվում է հեռակառավարվող սարքավորման մեջ: Վերջինս պատկերներըլույսի և խավարի միջոցով վերածում է էլեկտրական ազդանշանների  և ուղարկում այդ ազդանշաններն ապակիների մեջ տեղադրված ռադիոյիհաղորդչին:

3.Ռադիոհաղորդիչ, որն առանց լարի հաղորդում է ազդանշանները ականջի վերևում կամ աչքի տակ տեղադրված իմպլանտսարքին:

4.Ռադիոընդունիչ, որը մազի բարակության լարով ուղարկում է ազդանշանները ցանցաթաղանթի իմպլանտին:

5.Ցանցաթաղանթ իմպլանտ: 60 էլեկտրոդներով ցանցաթաղանթի իմպլանտը տեղադրված է 1մմ երկարություն և 1մմ լայնություն ունեցող չիպի վրա:

Այժմ տեսնենք, թե ինչպես է աշխատում այս սարքը: Ամբողջ համակարգն աշխատում է շնորհիվ մարտկոցի, որը տեղադրված է վիդեոսարքի մեջ: Երբ տեսախցիկը որսում է պատկերը, օրինակ՝ ծառը, և պատկերը վերածվում է  լույսի և խավարի պիքսելների: Այն այս պատկերն ուղարկում է վիդեոսարքավորմանը, որը ծառանման պիքսելների հատվածը վերածում է էլեկտրական ազդանշանների, որոնք ներկայացնում են լույսը և մութը: Պրոցեսորն ուղարկում է այս ազդանշաններն ապակիների վրա տեղադրված ռադիոհաղորդչին, որն այդ ազդանշանները վերածում է  ռադիոազդանշանների և փոխանցում ռադիոընդունիչին: Իսկ ընդունիչը լարով ուղիղ կապով կապված է էլեկտրոդների խմբի իմպլանտին, որը տեղադրված է աչքի հետևում, և այն ետ է ուղարկում է ազդանշանները լարի միջոցով:

Երբ ազդանշանները հասնում են ցանցաթաղանթի իմպլանտին, նրան գրգռում են էլեկտրոդների խումբը: Այսխումբը գործում է՝ որպես ցանցաթաղանթի ֆոտոընդունիչների արհեստական փոխարինող: Էլեկտրոդները գրգռվում են՝ ծածկագրված ծառի ներկայացրած լույսի և խավարի հատվածներին համապատասխան:

Գրգռված էլեկտրոդների էլեկտրական ազդանշանները, որպես չեզոք ազդանշաններ, տեսողական նյարդերով տեղափոխվում են ուղեղի տեսողական կենտրոն: Հիշեցնենք, որ մակուլոդիստրոֆիա  և պիգմենտայինռետինիտ հիվանդությունները չեն վնասում տեսողական նյարդերը: Ուղեղը, իր հերթին,թարգմանում է այս ազդանշանները՝ որպես ծառ, և ասում է առարկային. «դու տեսնում ես ծառ»:

Որոշակի վարժվածություն է հարկավոր առարկան որպես ծառ տեսնելու համար: Սկզբում ապարատը գործածողն այն տեսնում է՝ իբրև լույսի և խավարի կետերի ամբողջականություն: Բայց որոշ ժամանակ անց նրանք սովորում են թարգմանել այն, ինչ ցույց է տալիս ուղեղը, և, ի վերջո,լույսի և խավարի հատվածը հասկացվում է որպես ծառ:

Այս համակարգի առաջին տարբերակն ուներ 16 էլեկտրոդներ իմպլանտի վրա և դեռ շարունակում է փորձարկման ենթարկվել ԼոսԱնջելեսի Կալիֆոռնիա համալսարանում: Բժիշկները փոխպատվաստել են ցանցաթաղանթի չիպը 6 մարդկանց մոտ, ովքեր ունեն շատ թույլ տեսողություն: Նրանք այժմ կարողանում են տարբերել ձևերը (օրինակ՝ծառի ուրվագիծը) և շարժումները: Իսկ համակարգի նոր տարբերակը պատկերը տարբերելու առավել մեծ հնարավորություններ է ստեղծում, քանի որ այն ունի թվով ավելի շատ էլեկտրոդներ: Նշենք, որ այս տեսողական ապարատի գինը սկսվում է $30.000-ից:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Տեսանյութեր

Լրահոս