ԱՄՆ-ը զենք ու զինամթերք չի մատակարարի սիրիացի ապստամբներին. Չակ Հեյգել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ-ն ընդլայնելու է սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը, սակայն նրան չի հատկացնելու զենք և զինամթերք: Այս մասին երեկ Պենտագոնում ունեցած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նոր քարտուղար Չակ Հեյգելը.
«Սիրիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը նախատեսում է միայն ոչ մահաբեր բեռների հատկացում: Կարծում եմ, որ դա ճիշտ քաղաքականություն է»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ Հռոմում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ը 60 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերելու սիրիացի ապստամբներին: Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտել էր դա` ընդգծելով, որ դա կարող է խթանել ծայրահեղականներին: