
Թուրքիան հանուն Օլիմպիադայի զոհաբերեց Եվրո-2020-ը

Թուրքիան չի պատրաստվում հավակնել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացմանը, թեև ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ակնարկել էր, որ հենց այդ երկիրն ունի մրցաշարի եզրափակիչ խաղերի (2 կիսաեզրափակիչ և եզրափակիչ) փաթեթը ստանալու ամենամեծ հնարավորությունները։
Բանն այն է, որ 2020 թվականին Թուրքիան նախատեսում է անցկացնել Օլիմպիադան և այդ իսկ պատճառով չի պատրաստվում նույն տարում մեկ այլ միջազգային խոշոր մրցաշար նախաձեռնել։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը