Քիմ Քարդաշյանի ֆոտոշարքը՝ «Cosmopolitan» ամսագրի համար
Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Cosmopolitan» ամսագրի ապրիլյան համարի շապիկին: Ինչպես գրում է viva.ua կայքը, Քիմն, ով այժմ երեխայի է սպասում ռեփեր Քայնե Ուեսթից, ամսագրի համար լուսանկարվել է կարճ կիսատաբատով: Ամսագրին տված հարցազրույցում Քիմն ասել է, որ 2013-ն իր համար առանձնահատուկ տարի է:
«Ես ցանկանում եմ ֆիքսվել մի քանի նոր նախագծերի վրա, որոնցից մեծ սպասումներ ունեմ: Դեռ չեմ ցանկանում բացահայտել բոլոր գաղտնիքները»,- ասել է Քիմ Քարդաշյանը: