Բաժիններ՝

Բեքհեմը կարող է ընդգրկվել գավաթային հանդիպման մեկնարկային կազմում. Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մարսելի» հետ կայացած հանդիպման (2։0) մասին, ինչպես նաև անդրադարձել է թիմի նորեկ Դևիդ Բեքհեմին, ով իր առաջին հանդիպումն անցկացրեց փարիզյան ակումբի կազմում: Հաղորդում է «Canal+»-ը։

«Բեքհեմը դուրս եկավ խաղադաշտ, քանի որ Վերատին մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո հոգնել էր։ Հնարավոր է, որ չորեքշաբթի օրը կայանալիք Ֆրանսիայի գավաթի հանդիպմանը Դևիդը խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում։

Ծանր խաղում մենք հիանալի արդյունքի հասանք։ Այդ երեք միավորը շատ կարևոր է մեզ համար: Այժմ «Մարսելը» մեզ 8 միավորով է զիջում։ Քիչ խնդիրներ չունեցանք այս խաղում. երբեմն թիմը խորը պաշտպանության էր անցնում», – ասել է Անչելոտին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս