Այսօր կարող են կասեցվել Գիգի Ուգուլավայի լիազորությունները՝ որպես Թբիլիսիի քաղաքապետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր կայանալիք դատական գործընթացի ժամանակ պահանջելու է հետաքննության ժամանակ կասեցնել Գիգի Ուգուլավայի լիազորությունները որպես Թբիլիսիի քաղաքապետ:
Բացի այդ, դատախազությունը պնդելու է, որ Ուգուլավայի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 1 միլիոն լարի (մոտ 600.000 լարի) գրավի դիմաց ազատ արձակելը, ինչպես նաև արգելք դնել հետաքննության ժամանակ Ուգուլավայի կողմից երկիրը լքելու վրա:
Այս մասին երեկ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին: Վերջինիս խոսքերով՝ Ուգուլավայի գործն ընդհանուր առմամբ առնչվում է ավելի քան 20 միլիոն լարի ծախսելուն ու յուրացնելուն, որով և պայմանավորված է գրավի խոշոր չափը:
Փետրվարի 23-ին Վրաստանի ֆինանսների նախարարության Հետաքննչական ծառայությունը երկու մեղադրանք է ներկայացրել Ուգուլավայի նկատմամբ: Դրանցից մեկն առնչվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետին (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ այլոց ունեցվածքի խոշոր չափի վատնում կամ յուրացում), իսկ մյուսը՝ 193-րդ հոդվածի 3-րդ կետին (ծառայողական լիազորությունների օգտագործմամբ խոշոր չափի գումարների լվացում):
Առաջին դեպքում Ուգուլավան մեղադրվում է նրանում, որ ապօրինի ճանապարհով այդ հեռուստաընկերությունը խլել է Ջոզեֆ Կեյից, իսկ երկրորդ դեպքում, որ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության 764 ակտիվիստ ձևականորեն ձևակերպվել են քաղաքի մաքրման ծառայությունում և աշխատավարձ են ստացել` առանց աշխատանք կատարելու: Խոսքը գնում է 4.1 միլիոն լարի (2.5 միլիոն դոլար) վատնելու մեջ: