Բաժիններ՝

Եթե Ադրբեջանն ուժեղ լինի, ապա Թուրքիան նույնպես ուժեղ կլինի Կովկասում. Մուրաթ Բայար

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մուրաթ Բայարը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ուժեղ լինի, ապա Թուրքիան նույնպես ուժեղ կլինի Կովկասում.

«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում իրականացվող բոլոր նախագծերը բաց են Ադրբեջանի մասնակցության համար: Թուրքիան իր հերթին մոտ մասնակցություն ունի Ադրբեջանի ռազմական-արդյունաբերական համալիրի ստեղծման գործընթացին:

Կողմերի միջև արդեն ստորագրվել են համատեղ արտադրության վերաբերյալ բազմաթիվ պայմանագրեր, իրականացվել է տեխնոլոգիաների տրանսֆեր: Եթե Ադրբեջանն ուժեղ լինի, ապա Թուրքիան նույնպես ուժեղ կլինի Կովկասում:

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության զարգացման առջև հնարավորություններ է բացում նրա կողմից Թուրքիայի ռազմական արդյունաբերության այնպիսի նախագծերին մասնակցելը, ինչպիսիք են Altay տանկի, Т-129 АТАК հարվածային ուղղաթիռի, Anka անօդաչու թռչող սարքի արտադրությունը: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը, քիչ գումար ծախսելով, ժամանակակից տեխնոլոգիաների ձեռք բերման հնարավորություն կստանան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728