
Պապիկյան եղբայրները տեղափոխվեցին Սպարտակ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Աղվան և Վոլոդյա Պապիկյան եղբայրները, ովքեր հանդես են գալիս լեհական «Լոձ» ակումբում, տեղափոխվել են Մոսկվայի «Սպարտակ»։
Ինչպես հաղորդում է «Սպորտ Էքսպրեսը», Պապիկյանները «Սպարտակի» երիտասարդական թիմում հանդես են գալու վարձավճարով: Պայմանագիրը նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
19-ամյա Աղվան Պապիկյանն արդեն Անթալիայում է, իսկ 20-ամյա Վլադիմիր Պապիկյանը վնասվածք ունի և Մոսկվայում բուժզննում կանցնի:
Նշենք, որ լեհական ակումբում նրանց հրաժարադրամը կազմում է 100 հազար եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը