Բաժիններ՝

Մոսկվայում կանխվել է երկու «գողական սխոդկա», ձերբակալվել է ավելի քան 90 քրեական հեղինակություն (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում կանխել են այսպես կոչված երկու «գողական սխոդկաներ», ինչի արդյունքում ձերբակալել են ավելի քան 90 քրեական հեղինակության: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ փետրվարի 18-ի գիշերն իրավապահները միաժամանակ իրականացրել են երկու հատուկ գործողություն՝ կանխելու համար Մոսկվայի արևելքում ու հյուսիս-արևմուտքում «գողական սխոդկաների» կայացումը:

Իրավապահների տվյալներով՝ Մոսկվայի արևելքում ձերբակալվածներից ավելի քան 50-ը կովկասցիներ են, որոնք հավաքվել էին՝ «թագադրելու» համար իրենցից մեկին: Ձերբակալման ժամանակ նրանց մի մասը փորձել է դեն նետել իրենց մոտ եղած հրաձգային զենքերը, որոնք, սակայն, առգրավվել են:

Բացի այդ, իրավապահները Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ձերբակալել են մոտ 40 քրեական հեղինակության, որոնք ներկայացնում են Ռուսաստանի տարբեր շրջաններ և Կովկասի երկրները: Նրանք հավաքվել են տեղի բաղնիքում, ուր և առգրավվել են նրանց պատկանող հրաձգային զենքերը: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, ուր և սկսել են հարցաքննել նրանց:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ ձերբակալվածներին 48 ժամ պահելուց հետո որոշվել է կալանքի տակ թողնել նրանցից 7-ին, որոնք բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: Ձերբակալված «օրենքով գողերից» մի մասի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս