Բաժիններ՝

Մեզ համար դժվար կլինի քառորդ եզրափակիչ դուրս գալ. Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտության (1։3) մասին։

«Մենք խաղում էինք լավ թիմի դեմ, որն օգտագործեց իր բոլոր հնարավորությունները մեր դարպասի մոտ։ Երբ մենք կրճատեցինք հաշվի տարբերությունը, թվում էր, թե կարող ենք նաև 2-րդ գոլը խփել, որպեսզի լուսատախտակին վառվեր 2։2 հաշիվը։

Եկեք ուղիղ խոսենք՝ մեզ համար դժվար կլինի քառորդ եզրափակիչ դուրս գալ։ Սակայն մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք», – ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս