Ակտիվիստները ներխուժեցին դիտորդների ասուլիսի սրահ. «Դավաճաննե´ր, հեռացե´ք» (լուսանկարներ)
                                    Քիչ առաջ ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ միջազգային դիտորդները ներկայացնում էին երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները և իրենց եզրակացությունները, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ ներխուժեցին սրահ:
Նրանք վանկարկում էին` «Դավաճաննե´ր, հեռացե´ք», «Ո´չ լեգիտիմ ընտրություններին» և այլն: Նրանք կոչ էին անում հեռանալ միջազգային դիտորդներին, քանի որ նրանց ասածը կեղծ է: «Մենք ենք որոշելու մեր երկրի ապագան, մենք մեր շահերի պաշտպանն ենք»,- սա էին վանկարկում ակտիվիստները: Այս պահին ասուլիսը դադարեցված է:
 
 
 
 
                                    


                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    