Բաժիններ՝

«Թուրքական ավիաուղիները» սկսել է անվճար բաժանել «Ակօս» շաբաթաթերթ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի «Ակօս» թերթն արդեն «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությունում: Ստամբուլում հրատարակվող այդ թերթի ինտերնետային կայքում նշված է, որ THY-ն անվճար բաժանվող թերթերի ցանկում ընդգրկել է նաև «Ակօս» շաբաթաթերթը:

Թուրքական մամուլն անակնկալ քայլ է որակել THY-ի կողմից անվճար թերթերի ստենդում «Ակօս» շաբաթաթերթի ընդգրկումը, քանի որ վերջինիս տպաքանակը կազմում է ընդամենը 5000:

Նշվում է, որ THY-ի ու «Ակօսի» միջև սկիզբ առած այս համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի առաջիկա ամիսներին, թերթը կներառվի միջազգային մի շարք թռիչքներում և արտերկիր մեկնող ուղևորները THY-ի օդանավերում հնարավորություն կունենան անվճար ընթերցել «Ակօս»:

Հիշեցնենք, որ «Ակօս» թերթը ստեղծվել է 1996 թվականի ապրիլի 5-ին: Այն բաղկացած է 24 էջից, որից 3-4 էջը հայերեն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս