
Վստահված անձանց համար նստատեղ հատկացված չէր (լուսանկարներ)

Թիվ 7/14 տեղամասում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացված էր երկու վստահված անձով, իսկ «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` 2 դիտորդներով, որոնցից մեկն իր վրա չէր կրում տեղական դիտորդի վկայականը:
Տեղամասում ժամը 11-ի դրությամբ ոստիկանության կողմից տրված տեղեկանքով քվեարկողների թիվը կազմում էր 28, սակայն լրացուցիչ ցուցակներում ընտրողների ստորագրության կողքին դրված չէր հանձնաժողովի անդամի դրոշմակնիքը:
Գրանցման և քվեաթերթիկ ու քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց համար նստատեղ հատկացված չէր:
Թիվ 7/16 ընտրատեղամասում չէր առանձնացվել նստատեղ վսահված անձանց համար գրանցման, քվեաթրթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաշողովի անդամների նստատեղերի միջև:
Իսկ թիվ 7/11 տեղամասում քվեարկությանը հետևելու նպատակով քվեարկության սենյակում գտնվում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երեք դիտորդ: