Չինացիներն ամանորյա շաբաթվա ընթացքում գնումների վրա ծախսել են 85.5 միլիարդ դոլար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանի բնակիչները շուրջ մեկ շաբաթ տևած ամանորյա արձակուրդների ժամանակ գնումների վրա վատնել են 85.5 միլիոն դոլար, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին հայտնել է Չիանստանի կոմերցիայի նախարարությունը:
Լուսնային օրացույցով Նոր տարին Չինաստանում վրա է հասել փետրվարի 10-ի գիշերը և մինչև փետրվարի 16-ն ընկած շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային: Ավանդաբար չինական խանութներն այդ օրերին առաջարկում են մեծ գնումներ, իսկ բնակչությունն էլ իր տնտեսած գումարները վատնում է խանութներում:
Չինաստանի կոմերցիայի նախարարության տվյալներով` այդ հանգստյան մեկ շաբաթվա ընթացքում երկրի բնակիչները գնումների վրա ծախսել են 539 միլիարդ յուան (85.5 միլիարդ դոլար), ինչը 14.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:
Նշվում է, որ այդ ծախսված գումարում էական աճ է ունեցել ոսկյա զարդերի պահանջարկը: Այս տարի չինացիները գնել են 38.1 տոկոսով ավելի շատ ոսկյա զարդեր, քան` մեկ տարի առաջ: