
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդում է, որ ըստ փետրվարի 14-ին «www.raffi4prezident.am» ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարության՝ Վարուժան Գ.-ն փետրվարի 12-ին տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երևանում, որպեսզի քվեարկեն և Մարտունիում և Երևանում:
Ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստվում են նյութեր: