
Նապոլեոն Ազիզյանը դատի է տվել կադաստրին

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, քննում է «Միլլար» ՍՊԸ-ի և Նապոլեոն Ազիզյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի:
Հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել 02.07.2012թ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 80 շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և 03.07.2012թ. ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում գտնվող թիվ 79 շինության նկատմամբ կատարված պետական գրանցումը: