
Այսօր Փարիզում հանդիպելու են Ֆրանսիայի ու Թուրքիայի արտգործնախարարները

TGRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Փարիզում հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Դավութօղլուն Փարիզում է գտնվում Լիբիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ժամանակ Դավութօղլուն և Ֆաբիուսը քննարկելու են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցը և այդ ուղղությամբ տարվող բանակցությունները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից տվյալ հարցում հարուցած քաղաքական խոչընդոտների վերացմանը:
Բացի այդ, քննարկվելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա այցելելու հարցը, որը պետք է տեղի ունենա այս տարի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պատագամավորներն օրեր առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում են ընդգրկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ: