Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծում է տեխասյան տղայի իմիջ` սոմբրերո սվիտերով և ջինսով. Իգոր Մուրադյան (տեսանյութ)
«Ես միշտ դեմ եմ եղել հացադուլներին, դա տղամարդկային մեթոդ չէ»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց քաղաքագետ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Իգոր Մուրադյանը` ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախագահի թեկնածուների քարոզարշավները:
Իգոր Մուրադյանը կարծիք հայտնեց, որ տղամարդը, որը պայքարում է որևէ քաղաքական իրավունքի համար, չպետք է կորցնի իր ֆիզիկական ուժը:
«Ի դեպ, ես նրան (Անդրիաս Ղուկասյանին,-Ա.Ս.) նույնիսկ գրել եմ, որ «պատրաստ եմ Ձեզ աջակցել, բայց դուրս եկեք հացադուլից»,- ասաց Իգոր Մուրադյանը,- Նա ինձ պատասխանեց`«ոչ, սա շատ կարևոր շրջան է իմ քաղաքական պայքարում»:
«Ես չեմ նկատել որևէ օրիգինալ բան նախագահի թեկնածուների գործողություններում` թերևս բացառությամբ նրա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծում է տեխասյան տղայի իմիջ` սոմբրերո սվիտերով և ջինսով: Վատ չէ, շատ հարմար աշխատանքային հագուստ է, և բարևում է մսագործներին, վարորդներին, վարսավիրներին և այլն»,- նշեց Իգոր Մուրադյանը:
Մանրամասները`168.am-ի տեսանյութում