«Հասկանալով, որ Արման Սահակյանի պատգամավոր, իսկ Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալով իրենք և մարզի ամբողջ քաղաքականացված կրիմինալը հայտնվել են լուսանցքում, Մարտուն և Կամո Գրիգորյանները փորձում են մարզի հասարակական կարծիքի վրա ինչ-որ ազդեցություն պահպանել գյումրեցի «անկախ քաղաքագետ» Գագիկ Համբարյանի միջոցով»:
«Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաճախորդներ է «կպցնում» Ամիրյան փողոցի վրա գտնվող National հյուրանոցի համար, որը պատկանում է իր որդուն՝ Արգամին»։
«Քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը»։
Այս տարվա հունվարի 28-ին Էրեբունու ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նույն օրը 15:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սարի Թաղի 20 փողոցի վերջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:
Օրերս մեծ քննարկումներ են ծավալվել Բարաք Օբամայի կնոջ` Միշել Օբամայի նոր սանրվածքի շուրջ:
Մեր հավաքականին շատ քիչ ժամանակ է մնում շտկելու սխալները մինչև մարտի 26-ը, երբ կկայանա Աշխարհի 2014 թվականի որակավորման փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը։
Ուկրաինացի բռնցքամարտիկ և քաղաքական գործիչ Վիտալի Կլիչկոն օրերս «Brückepreis» մրցանակ է ստացել. այն գերմաներենից թարգմանաբար նշանակում է՝ կամուրջ:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, բարեբախտաբար, ձախողվեց։ Իսկ դրան հաջորդած իրադարձություններն արդեն սկսեցին ընթանալ Գեորգի Դանելիայի «Չտխրե´ս» («Не горюй») ֆիլմի սցենարով։
«Կարֆուր» սուպերմարկետների ցանցը «Դալմա Մոլ»-ում չի տեղակայվելու: Հնարավոր է՝ այն տեղակայվի Արշակունյաց պողոտայի վրա կառուցվող մի մոլում։