Բաժիններ՝

Վիտալի Կլիչկոն «կամուրջ» է կառուցում դեպի Եվրոպա

Ուկրաինացի բռնցքամարտիկ և քաղաքական գործիչ Վիտալի Կլիչկոն օրերս «Brückepreis» մրցանակ է ստացել. այն գերմաներենից թարգմանաբար նշանակում է՝ կամուրջ: Ինչպես գրում է Bild պարբերականը, յուրաքանչյուր տարի մրցանակը տրվում է այն անձանց, ովքեր նպաստում են եվրոպական երկրների միջև փոխըմբռնմանը, ինչպես նաև զգալի ներդրում են ունենում եվրոպական երկրների` դեմոկրատական զարգացման գործում:

Մրցանակը ստանալուց հետո Կլիչկոն շտապել է ուրախությամբ կիսվել facebook-ի իր ընկերների հետ: Կլիչկոն ստացել է նաև 2,5 հազար եվրո դրամական պարգև: Բռնցքամարտիկն ասել է, որ գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728