Բաժիններ՝

Հայաստան – Լյուքսեմբուրգ՝ 1։1. Քիչ ժամանակ՝ սխալները շտկելու համար (տեսանյութ)

Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։

Չնայած, որ Լյուքսեմբուրգը գտնվում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ հարյուրյակում, մեր ընտրանին բավականին լուրջ դժվարությունների առաջ կանգնեց։ Բացի այդ, հավաքականի խաղը մեկնարկում բարդացնում էր այն հանգամանքը, որ Վարդան Մինասյանը  փորձարարական կազմ էր խաղադաշտ մտցրել. մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցում էին թիմի նորեկ Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաև Կարեն Մուրադյանն ու Կամո Հովհաննիսյանը։

Առաջին խաղակեսի հենց սկզբում Լյուքսեմբուրգը անսպասելիորեն գրավեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։ 15-րդ րոպեին աչքի Ընկավ Մարիո Մուչը։ Թե՛ առաջին և թե երկրորդ խաղակեսերում զգացվում էր, որ մեր հավաքականի ամենաթույլ օղակն այս պահին պաշտպանությունն է։ Մինչև առաջին խաղակեսի ավարտը մեր թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մի քանի փոփոխություն կատարեց, սակայն խաղի որակը դրանից էականորեն չփոխվեց։ Մրցակիցն էլ չէր պատրաստվում զիջել նախաձեռնությունը, և 76-րդ րոպեին Դա Մոտան միայն հրաշքով չգրավեց Բերեզովսկու դարպասը։

Կարդացեք նաև

1։1, և մեր հավաքականին շատ քիչ ժամանակ է մնում շտկելու սխալները մինչև մարտի 26-ը, երբ կկայանա Աշխարհի 2014 թվականի որակավորման փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս