Բաժիններ՝

Ուկրաինայի 5 ամենաէրոտիկ արձանները (լուսանկարներ)

Delfi.ua կայքը կազմել է Ուկրաինայի 5 ամենաէրոտիկ արձանների ցանկը: Առաջին հորիզոնականը ցանկում զբաղեցնում է «Ընտանիք» անունով արձանը: Արձանն ունի հետևյալ կառուցվածքը. մերկ տղամարդը պառկած է հատակին, իսկ նրա մեջքին նստած է մերկ կին:

Երկրորդ տեղն, ըստ կայքի, զբաղեցնում է Եվպատորիայի Ֆրունզե այգում գտնվող Հերակլեսի արձանը: Մերկ Հերակլեսը նստած է դեպի ծովի ափը տանող աստիճանների վրա:

Կայքը գրում է, որ էրոտիկ արձաններով  հարուստ է նաև Լվով քաղաքը: 2008-ին այստեղ տեղադրվեց ավստրիացի գրող Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխի արձանը: Առաջին հայացքից՝ արձանն էրոտիկ ոչ մի տարր չունի, սակայն ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել մի քանի այդպիսի տարրեր: Գրողի կրծքի մոտ տեղադրված է խոշորացույց, որի միջով նայելիս կարելի է տեսնել էրոտիկ նկարներ: Ձեռքը գրողի ձախ գրպանը տանելու դեպքում կարելի է շոշափել գրողի «բարեմասնությունները»:

Չորրորդ տեղում անցյալ տարի Օդեսա քաղաքում բացված՝ երգիչ Վլադիմիր Վիսոցկու արձանն է: Երգիչը, խորհրդանշական ոսկե սիրտը ձեռքին, կանգնած է քարի վրա: Վիսոցկուն ընկերակցում են կիսամերկ ու մերկ մուսաները:

Հինգերորդ հորիզոնականում հայտնվել է Լվովում գտնվող՝ մերկ տղամարդու արձանը:

ukr1 ukr2 ukr3 ukr4 OLYMPUS DIGITAL CAMERA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս