
Շիրակն աշխարհի ուժեղագույն ակումբների մեջ 245-րդն է. IFFHS

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի 400 ակումբների վարկանիշային ցուցակը 2013 թվականի հունվարի 31-ի դրությամբ:
Առաջին հորիզոնականը պահպանել է «Բարսելոնան»: Երկրորդ հորիզոնական է բարձրացել Մադրիդի «Ատլետիկոն»: «Չելսին» իջել է երրորդ հորիզոնական:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև «Բոկա Խունիորսը», «Բավարիան», «Կորինտիանսը», «Ռեալը», «Լիոնը», «Դորտմունդը», «Ունիվերսիդադը»:
Ցուցակում Հայաստանը ներկայացված է միայն Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբով: Գյումրեցիները շարունակում են առաջադիմել և անցած ամսվա 247-րդ հորիզոնականից բարձրացել են 2 տեղով` 245-րդ հորիզոնական:
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը