
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը ժամանել է Թուրքիա

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էշթոն Քարթերը ժամանել է Թուրքիա: Նշվում է, որ Քարթերի թուրքական այցը պայմանավորված է Թուրքիայի տարածքում ԱՄՆ տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայմամբ և Անկարայում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակմամբ:
Քարթերը Թուրքիայում քննարկելու է նաև մի շարք այլ կարևոր հարցեր: Թուրքիայում Քարթերը հանդիպելու է այդ երկրի Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի և այլ բարձրաստիճան զինվորականների հետ:
Հիշեցնենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումն իրականացվել էր փետրվարի 1-ին: