
Հոջսոնը Բրազիլիայի հետ հանդիպումից զրկվել է երեք խաղացողից

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Բրազիլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ չի կարողանա իր հույսը կապել երեք առանցքային խաղացողների հետ:
Երկուսի բացակայությւոնն արդեն պաշտոնապես հաստատված է: Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Քարիկի մասին է, ով աճուկային վնասվածք է ստացել, իսկ «Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն սրունքաթաթային վնասվածք ունի: Երրորդ խաղացողը «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջն է, ով այսօր «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ վնասել է ազդրի մկանը, սակայն նրա մասնակցության մասին պաշտոնական տեղեկությունը կլինի այսօր:
Դեռևս Հոջսոնը չի խոսել վնասվածք ստացածների փոխարինողների մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը