Բաժիններ՝

Կադաստրի տարածքը տալիս են ՊԵԿ-ին

ՀՀ կառավարության վաղվա նիստերի օրակարգում ընդգրկված է «ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու մասին որոշումը։

Ըստ այդ որոշման, նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` Ալավերդի քաղաքի Թումանյան 1ա հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 99.3 քառ. մետր մակերեսով տարածքը՝ իր բաժնային մաս համարվող հողատարածքով հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Որոշումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՊԵԿ-ի՝ Վանաձորի տարածքային հարկային տեսչության Թումանյանի բաժինը իր աշխատանքային գործունեությունը իրականացնում է վարձակալական հիմունքներով զբաղեցվող տարածքում՝ 480 հազ.դրամ տարեկան վարձավճարով: «Հաշվի առնելով այն ռազմավարությունը, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ խնդիր է դրել տարածքային ստորաբաժանումները ապահովել առաջնակարգ վերանորոգված ՀՀ սեփականություն հանդիսացող վարչական տարածքներով, միևնույն ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների հետ կապված նախկին՝ Ալավերդու տարածքային ստորաբաժանման զբաղեցրած տարածքից 99.3 քառ.մետր տարածքի շահագործման անհրաժեշտությունը վերացել է, առաջարկվում է նշված տարածքը ամրացնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ Վանաձորի տարածքային հարկային տեսչության Թումանյանի բաժնի գործունեության համար բավարար աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով»,- նշված է ՊԵԿ-ի պաշտոնական հիմնավորման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս