Ford-ը, Nissan-ը և Mercedes-Benz-ը ջրածնային շարժիչ են ստեղծում
Ford, Nissan և Mercedes-Benz ընկերությունները հայտարարել են, որ համատեղ աշխատելու են ջրածնային հիմքով աշխատող հնարավորինս փոքր և արդյունավետ շարժիչ ստեղծելու ուղղությամբ։ Երեք ընկերություններն էլ ներդրում կկատարեն ծրագրում, սակայն դրա ընդհանուր արժեքը չի նշվում։
Նոր շարժիչի վառելիքային արկղիկները լիցքավորված կլինեն ջրածնով, որը թթվելով՝ էլեկտրականություն է արտադրում։ Որպես կողմնակի արդյունք՝ առաջանում է թորած ջուր, որը շրջակա միջավայրի համար վնասակար չէ։ Ջրածնային շարժիչով աշխատող առաջին մեքենաները փողոցում կհայտնվեն 5 տարի անց՝ 2017 թվականին։
«Մենք երբեք այնքան մոտ չենք եղել վառելիքային բաղադրիչների ոլորտում այսպիսի լուրջ առաջընթացի հասնելուն, որքան հիմա՝ շնորհիվ մեր համագործակցության»,- ասել է Daimler ընկերության հետազոտությունների և նախագծերի բաժնի ղեկավար Թոմաս Վեբերը։
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել նաև գերմանական BMW և ճապոնական Toyota Motor Corporation ընկերությունները։