Բաժիններ՝

Սաակաշվիլին ներկա է գտնվել Վահագն Հայրապետյանի համերգին (լուսանկարներ)

Հունվարի 25-ին Թբիլիսիում ջազմեն Վահագն Հայրապետյանի  և Դաթո Եվգենիկիձեի մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Հունվարի 25-ին տեղի ունեցած համերգը միայն հրավիրատոմսերով էր, իսկ հունվարի 26-ի և  27-ի համերգի համար պետք է նախապես պատվիրել սեղան:

Այդ համերգի լուսանկարներից մեկը Վահագն Հայրապետյանը տեղադրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որտեղ վերջինս լուսանկարվել է Վրաստանի նախագահի հետ:

Համերգը տեղի է ունեցել «Cafe’  de France» սրճարանում: 168.am-ի հարցին, թե պետական գործիչներից ովքե՞ր էին այդ օրը ներկա համերգին, համերգի կազմակերպիչները պատասխանեցին, թե որևէ մեկը հրավիրված չի եղել, «պարզապես հյուրերի մեջ  գտնվում էր նաև Միխայիլ Սաակաշվիլին»:

Իսկ երեկ, ինչպես փոխանցեցին համերգի կազմակերպիչները` համերգին ներկա են եղել հայտնի պաշտոնյաներ, գործարարներ և դիվանագետներ:

1 2 3 4 5 6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս