Բաժիններ՝

FEMEN շարժումը մտադիր է իր մասնաճյուղը բացել Գերմանիայում

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ FEMEN միջազգային շարժումը մտադիր է իր մասնաճյուղը բացել Գերմանիայում: Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում: Դրանում ասվում է, որ այդ նպատակով արդեն իսկ Ուկրաինայից Գերմանիա է մեկնել շարժման առաջնորդներից Ալեքսանդր Շևչենկոն:

FEMEN-Germany-ի գրասենյակները գործելու են Բեռլին և Համբուրգ քաղաքներում: Որպես գերմանական մասնաճյուղի պատճառ է նշվում այդ երկրի աղջիկներից ու կանանցից ստացված բազմաթիվ դիմումները կազմակերպությանն անդամակցելու և կանանց ճնշման դեմ պայքարելու մասին:

FEMEN-Germany-ն կհանդիսանա FEMEN-ի երրորդ միջազգային խումբը՝ Ուկրաինայից ու Ֆրանսիայից (ստեղծվել է 2012 թվականին Ինա Շևչենկոյի կողմից) հետո, որի մասին շարժումը հայտարարում է պաշտոնապես: FEMEN-ի հերթական մասնաճյուղերը ստեղծվելու են Բրազիլիայում, Թունիսում և ԱՄՆ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031