Բաժիններ՝

Կախարդական բառեր. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Սնիպ-սնապ-սնուռե, պուռե-բազիլյոռե»։ Մանկությանս ամենավառ հիշողություններից է Ստանիսլավսկու անվան թատրոնի «Ձյունե թագուհի» ներկայացումը, որտեղ Խորհրդականի (բացասական կերպարի) դերում հանդես էր գալիս նշանավոր դերասան Իվան Գրիկուրովը։

Վերը բերված բառերը կախարդական են, որոնցով պիեսում բարի կախարդը լուծում է բոլոր հարցերը։ Իրական կյանքում, ցավոք սրտի, այսպես չի լինում։ Չկա ինչ-որ կոդ, որով հնարավոր է միանգամից բարեփոխել աշխարհը, երկիրը։ Ավելին՝ չկան բանաձևեր, որոնցով մարդը հեշտությամբ կարողանա կատարելագործվել անհատապես։ Պատահական չէ, որ բոլոր կրոնները նախատեսում են ոչ թե մեկանգամյա աղոթք, այլ աղոթքների և գործողությունների, վարքի համակարգ, որով հնարավոր է փրկել հոգին։

Նույնը, իհարկե, հասարակական կյանքում է։ Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե նրանք ասեն՝ «Սեր ժիկ», «Սաշիկ», «Միշիկ», ինչպես նաև «Լֆիկ», «Նեմեց» և ընդհանրապես ցուցադրեն իրենց ընտանեկան դաստիարակության ողջ «ներկապնակը», ապա վերջ՝ այդ սարսափազդու բառերից քրեաօլիգարխիկ համակարգը իսկույն կփլուզվի, բոլոր մարդիկ կսկսեն փող վաստակել իրենց հալալ քրտինքով, իսկ հանցագործները կհայտնվեն ճաղերի հե տևում։

Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Հայաստանը և աշխարհը վաղուց արդեն դրախտավայր կդառնային։ Բայց աշխարհում չկա մի անկյուն, որտեղ բառերն ունենան ակնկալվելիք մոգական ուժը, և որտեղ ապրելու պայմանները մոտ լինեն դրախտայինի։ Հետևաբար, պարզապես բառեր (բացականչություններ) արտասանելու մեջ աոանձին իմաստ և նույնիսկ խիզախություն չկա։ Բառերը պետք է միավորվեն ավարտուն, կապակցված մտքերի մեջ, որոնք կոչվում են նախադասություններ։ Բայց դա էլ է քիչ. այդ նախադասություններն իրենց հերթին պետք է կազմեն մի համակարգ, որը կներկայացնի դրանց հեղինակների տեսլականը, թե ինչ են իրենք ուզում անել՝ կյանքը բարեփոխելու համար։ Այդ համակարգը սովորաբար անվանում են ծրագիր կամ հայեցակարգ։

Նախընտրական քարոզարշավը, գոնե տեսականորեն, պետք է ուղղված լինի հենց դրան։ Որքանո՞վ է այս բարոզարշավը համապատասխանում այդ պահանջներին։ Ճիշտ այնքանով, որքանով մեզանում զարգացած է քաղաքական մշակույթը և միտքը։ Այդ շրջանակներում նախագահի թեկնածու առաջադրվածներից ոմանք փորձում են իրենց հնարավորությունների չափով ներկայացնել իրենց ծրագրերը, ճիշտ թե սխալ՝ թող ընտրողը որոշի։ Մի շարք թեկնածուներ էլ, թեև առաջադրվել են և վճարել են 8 միլիոն դրամ, բայց իրենց ողջ էներգիան վատնում են նրա վրա, որպեսզի բացատրեն, թե ինչու նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում։ Բայց նրանց վարքը նույնպես արժանի է հարգանթի՝ համեմատած նրանց հետ, ովքեր չեն առաջադրվել, բայց փորձում են առաջադրվածների վրա «կեղտ բռնել»։

…Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաև օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ։ Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել և հաջորդ օրը խմբագրական չգրել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս