
Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո. մամուլ

«Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց։ Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում։
֊Քաղաքացիների պնդմամբ՝ վարկի տրամադրման դիմաց վերոնշյալ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.
«Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել։ «ՉԻ» տեղեկություններով՝ այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն՝ Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան ՍՊԸ» տնօրեն Արսեն Բաղրամյանի համար։
«ՉԻ» աղբյուրների տոխանցմամբ՝ VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչաաևտ Տիգրան Սարգսյանի եղբայրը։ Այս թեմային մենք դեռ առանձին կանդրադառնաևք»։