Բաժիններ՝

Կամ Քոչարյանի քարոզարշավն են անում, կամ էլ նա իմաստնացել է. մամուլ

«Պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարումից հետո սկսել է ակտիվ ընթերցանությամբ զբաղվել։ Նրա ոչ պաշտոնական կայքը՝ 2-rd.am-ը, հրապարակել է Քոչարյանի ընթերցած գրքերի ցանկը, որոնց թվում նաև՝ Стивен Кови «Семь навыков высокоэффективных людей», «8-й навык: от эффективности к величию», «Дилерство, основанное на принципах», У. Эдвард Деминг «Новая экономика», Bernard Lewis «The Crisis of lslam» և այլն։

Այս հանգամանքն ուշագրավ 1 այն առումով որ ժամանակին՝ ԵՊՀ-ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ընթացքում, Քոչարյանը հեգնանքով ասել էր, թե ինքն իր նախորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նման գիրք կարդալ չի սիրում։ Թե ինչ է նշանակում գրքերի այս ցանկը, մնում է ենթադրել, կա’մ այսպես Քոչարյանի քարոզարշավն են անում, կա’մ էլ նա իմաստնացել է ու հասկացել ընթերցանության նշանակությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս