Բաժիններ՝

Լրատվամիջոցների համար կապահովեն հավասար պայմաններ. մամուլ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարզսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը երեկ հանդես է եկել լրագրողներին ուղղված հայտարարությամբ.

«Նախընտրական արշավի աոաշին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ։ Դա դահլիճային հանդիպման ձևաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց։ Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով»,- «Առավոտ» օրաթերթը մեջբերում է Շուշան Սարդարյանի խոսքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031