Բաժիններ՝

Ոստկանական բեսպրեդել. մամուլ

«Երեկ «Հակահարված Art խմբի մի քանի երիտասարդներ հերթական ակցիան էին իրականացնում ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժանմունքի շրջակայքում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը` հավելելով.

«Երիտասարդները պաստառ էին փակցնելու հարակից շենքերից մեկի պատին:
Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը։ Դեռ ակցիայից առաջ, մի քանի տասնյակ ոստիկաններ պաշարել էին տարածքը, որտեղ գտնվում է նաև «Հժ»-ի խմբագրությունը։

Ակցիան «նվիրված էր» ՀՀ-ում ոստիկանության բեսպրեդելին, և դրա ընթացքը ցույց տվեց, որ ոստիկանական բեսպրեդելը Հայաստանում ամուր հենքի վրա է։ Ոստիկանների մոբիլիզացված ուժերին հաջողվեց փակցնելուց անմիջապես հետո պոկել պաստառը։ Բնականաբար, որևէ օրինական բացատրություն, դրան չտրվեց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031