Գազի գինն արդեն սահմանված է. մամուլ
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը։ Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո։ Շրջանառվող լուրերի համաձայն՝գազի սակագնի բարձրացման հետևանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդի» գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով։ Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա ևաև սպառողների համար։
ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որևէ հստակեցում չկա, և բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից»։