
Ձկան մեջ աղիքային ցուպիկ չի եղել

Ռուսաստան արտահանվող հայկական ձկնատեսակներում աղիքային ցուպիկ չի եղել. երկարատև ուսումնասիրություններից հետո ռուսական կողմը չնշեց, թե արտահանման ո՞ր փուլում է հայտնաբերվել աղիքային ցուպիկը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
«Անհնար է, որ աղիքայի ցուպիկ լինի ձկան մեջ: Մենք դա բացառում ենք: Հնարավոր է`ձկան վրա լինի, որովհետև աիքային ցուպիկն այնպիսի երևույթ է, որ արտաքին մակերևույթի հետ կապված կոմպոնենտ է: Կարող է ձկան տեղափոխման ժամանակ ձուկն ընկնի գետնին, առանց լվանալու՝ վերցնեն, ուսումնասիրեն, ասեն`աղիքային ցուպիկ կա, բայց բավական է դա լվանան, և աղիքային ցուպիկ չկա»,- ասաց Արթուր Աթոյանը:
Նշենք, որ 2012-ի սեպտեմբերին Ռուսաստանը ներկայացրել էր ձուկ արտահանող չորս տնտեսությունների ցանկը և անհանգստություն հայտնել, որ դրանք սննդի անվտանգության հետ կապված չափանիշներին անհամապատասխանություն ունեն:
Հարցին`արդյոք հնարավո՞ր է, որ կատարվածում խառը լինի նաև խոշոր ընկերությունների «մատը», որոնք այսկերպ նպատակ են ունեցել վնասել փոքր ընկերություններին, Արթուր Աթոյանը պատասխանեց. «Մենք նման մեղադրական հայտարարություն թույլ տալու ապացույցներ չունենք: Ես նույնիսկ չեմ ուզում դա հավանական համարել»: