Տաքսի մեքենան` «Ամրոց» ռեստորանի մոտ, կախվել էր ձորակում (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին` Ավետիսյան-Փափազյան փողոցների խաչմերուկում` «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ, «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի Լ 36 16 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ոսկանյանը, ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և առջևի մասից կախվել ձորակը:

0V4w1fJFfMvgemCsh6IZ_tn

axoNCqOd3SQoxJPdEFfw_tn

lIUI496FwyeU45gdFZTc_tn

6zOEwfrAwKpijRmgrsZU_tn

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ հերթապահ խումբը և Երևանի փրկարար վարչության թիվ 5 հրշեջ –փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով:

Փրկարարների աշխատանքի շնորհիվ վարորդը ավտոմեքենայից անվտանգ դուրս է բերվել, որից հետո հրշեջ- փրկարարները, հատուկ տեխնիկայի և վերամբարձ կռունկի օգնությամբ, ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

 

Տեսանյութեր

Լրահոս