Ստոմատոլոգները հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի հետ

Այսօր մի խումբ ատամնաբույժներ հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ Սուրեն Կարայանի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանի քարտուղար Իրինա Այվազյանը:

Վերջինիս խոսքով` քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Իրինա Այվազյանը նաև նշեց, որ հանդիպման մանրամասների, եզրակացությունների մասին կտեղեկացնի վաղը:

Հիշեցնենք, որ «Արտոնագրային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում մայրաքաղաքի կենտրոնական հատվածների ատամնաբուժական կենտրոնները, որոնք ունեն մինչև 3 աթոռ, յուրաքանչյուրի համար պետք է վճարեն 80.000 դրամ, իսկ ծայրամասերինը՝ 60.000 դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031