Բաժիններ՝

Սաակաշվիլին ամենամյա զեկույցով Վրաստանի խորհրդարանում հանդես կգա փետրվարի 5-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մոտ ժանանակներս Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամենամյա զեկույցով հանդես կգա Վրաստանի խորհրդարանում: Կանոնակարգի համաձայն՝ նախագահը սովորաբար խորհրդարանում ամենամյա զեկույցով հանդես է գալիս գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում:

Այս տարի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը պաշտոնապես պետք է բացվի փետրվարի 5-ին: Իր զեկույցում նախագահն ավանդաբար անդրադառնում է այժմեական հարցերին, որոնք առնչվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներին: Ենթադրվում է, որ նախագահի զեկուցումից հետո ելույթով հանդես են գալու պատգամավորները: Չի բացառվում նաև բանավեճերի ծավալումը:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին վերջին անգամ է ամենամյա զեկույցով հանդես գալու երկրի խորհրդարանում, քանի որ այս տարի լրանում է նրա նախագահության երկրորդ ժամկետը և հոկտեմբերին անցկացվելու են նախագահական նոր ընտրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս