Բաժիններ՝

Վրաստանի ԱԳՆ-ը տարածել է Փանջիկիձեի հայտարարության տեսագրությունը

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն այսօր Facebook սոցցանցում տարածել է հունվարի 10-ին Լիտվայում արտգործնախարար Մայա Փանջիկիձեի ելույթը, որի ժամանակ նա հայտարարություն է անում՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:

Սրանից առաջ ադրբեջանական մամուլը հայտնել էր, թե Փանջիկիձեն իբր հայտարարելէ, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Վրացական հեռուստաալիքներն էլ ենթադրել էին, որ դա կարող է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայաստանյան այցի տապալման պատճառ դառնալ, որը պետք է տեղի ունենա հունվարի 17-ին:

Տեսագրության համաձայն Փանջիկիձեն ընդհանուր առմամբ աջակցություն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն նա որևէ հիշատակում չի կատարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Փանջիկիձեն մատնանշել է տարածաշրջանի հակամարտություններից յուրաքանչյուրի եզակիությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031